«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Ինքը Աբդուլ Համիդին գերազանցել է

Ինքը Աբդուլ Համիդին գերազանցել է
19.03.2024 | 19:36

Աբդուլ Համիդի կառավարման օրոք հայերին Օսմանյան կայսրությունը ստիպում էր հարկեր վճարել պետությանը, բայց դրա դիմաց անվտանգության երաշխիքներ չէր տալիս: Թաթարները, քրդերը ու այլոք հայերից հողեր էին զավթում, սպանում նրանց և լրացուցիչ հարկեր պահանջում, իսկ երկրի ղեկավարը, որ հայերին պետության անունից էր հարկում, ոչինչ չէր անում, ավելին, սատարում էր զավթիչներին հայերին ճնշելու մեջ:

Հիմա մեր երկրի ղեկավարի պաշտոն զբաղեցնողը մեզ պարտադրում է հարկեր վճարել, բայց մեզ համար անվտանգություն չի ապահովում, սահմանները բաց բրախել է, որ ադրբեջանցիները երբ ու ինչ ուզեն՝ խլեն և ում ուզեն՝ գերեվարեն:

Ինքը Աբդուլ Համիդին գերազանցել է նրանով, որ կարողանում է հայերին համոզել, որ հրաժարվեն իրենց հողերից, ու հետն էլ, առանց անվտանգության երաշխիք տալու, հարկում է:

Մեզ պե՞տք է նման ղեկավար: Ինձ որ պետք չէ, վաղուց եմ ասում, որ ինքը հայերին պետք չէ: Մարդիկ կասեն՝ անընդհատ ասելով ի՞նչ է փոխվում: Բա որ անընդհատ չասեմ (ենք), ո՞նց մեր թիվը շատանա, ո՞նց շատանանք ու դուրս գանք-կանգնենք ասենք՝ բավ է, գնա՛: Ախր, սա մի քանի հոգու, նույնիսկ մի քանի հազարի խնդիր չէ, այս երկիրը բոլորինս է հավասարապես:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 2573

Մեկնաբանություններ